Այսօր պետական այցով Հայաստան է ժամանում ՌԴ նախագահըPanARMENIAN.Net - Այսօր պետական այցով Հայաստանի նախագահի հրավերով Հայաստան է ժամանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Երևանում ՌԴ նախագահը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: «Պետական այցը դիվանագիտական արարողակարգում միջազգային շփումների բարձրագույն ձևն է: Որպես կանոն, օտարազգի պետության ղեկավարն ընդունվում է այդպիսի աստիճանի այցով պաշտոնավարման ընթացքում միայն մեկ անգամ: Մինչև հիմա ռուս-հայկական հարաբերությունների պատմության մեջ պետական այցեր չեն եղել»,- ասել է Կրեմլի մամլո ծառայությունն այցի նախօրեին: Այցի ընթացքում, որը կսկսվի օգոստոսի 19-ի երեկոյան, Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ կդնի հուշարձանի մոտ: Այնուհետև Մեդվեդևին կմատուցվի պաշտոնական ճաշ ՀՀ նախագահի նստավայրում: Ուրբաթ օրը` օգոստոսի 20-ին, բանակցությունները տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով, որոնց կհետևեն փաստաթղթերի ստորագրում և Դմիտրի Մեդվեդևի ու Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսը: Նույն օրը ՌԴ և ՀՀ նախագահները կայցելեն Գյումրի, որտեղ տեղի կունենա «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Պետական այցի ավարտին ՌԴ նախագահը կմասնակցի ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 20-21-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |