«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին մարզական միջոցառումներ20 օգոստոսի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աջակցությամբ օգոստոսի 19-ից 20-ը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին մարզական միջոցառումներ: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կին և անչափահաս դատապարտյալները մրցում էին մինի ֆուտբոլ, վազք, հեռացատկ տեղից, վոլեյբոլ, սեղանի թենիս և բազկամարտ մարզաձևերում: Մասնակիցները ջանք չէին խնայում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու և մրցակցային տեղեր գրավելու համար: Միջոցառման ավարտին հաղթողներին հանձնվեցին մրցանակներ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |