Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ

Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ

PanARMENIAN.Net - Ս.թ. օգոստոսի 23-ին Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը հայտնել է, որ խորհրդարանում սկսվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները:

Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, բարեկամության խմբերի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Քուվեյթի օրենսդիր մարմինների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կողմերի պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Հանդիպման ավարտին դեսպան Չարչօղլյանը Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիին է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելության հրավերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---