Ռուս մասնագետները ադրբեջանցի սպաներին սովորեցնելու են հրթիռազենիթային С-300 համալիրն օգտագործել

PanARMENIAN.Net - Ադրբեջան- Ռուսաստան երկկողմանի համագործակցության նախագծի համաձայն, 2010թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. Ադրբեջանի զինվորականները կսովորեն Յարոսլավլի օդատիեզերական պաշտպանության զինվորական ակադեմիայում, Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկու անվան ռազմահրետանային ակադեմիայում, Օմսկի տանկային ինժեներների ինստիտուտում: Օդատիեզերական պաշտպանության զինվորական ակադեմիան զենիթահրթիռային համալիրների, այդ թվում նաև С-300 «Ֆավորիտ» համալիրի վարման և սպասարկման զինվորական բարձրակարգ մասնագետներ է պատրաստում: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ զինատեսակները Ռուսաստանը մտադիր է մատակարարել Արբեջանին: Օդատիեզերական ակադեմիայում պատրաստում են նաև ռադիոէլեկտրոնային համակարգի մասնագետ ինժեներների, տեղեկատվության և կառավարման մշակման ավտոմատացված համակարգի , հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգի և ցանցի ինժեներների:

Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկու անվ. ռազմահրետանային ակադեմիայում պատրաստում են հրետանու և ԶՀՀ մասնագետների: Այս ակադեմիայում գործում են ինժեներահրամանատարական, ռադիոէլեկտրոնային համակարգերի, տեղեկատվության և կառավարման մշակման ավտոմատացված համակարգերի և էլեկտրամեխանիկայի ֆակուլտետներ: Այս մասին հաղորդում է 1news.az-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---