Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին կժամանեն կազմակերպության անդամ երկրների 55 ղեկավարներ 1 սեպտեմբերի 2010 - 12:39 AMT PanARMENIAN.Net - «Ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Աստանայի համաժողովը գլոբալ նշանակություն ունի: Ղազախստան կժամանեն կազմակերպության անդամ երկրների 55 ղեկավարներ և մեր երկիրը կհայտնվի ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում»,-չորրորդ գումարման խորհրդարանի 4-րդ նստաշրջանում ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ըստ նրա, գլոբալ համաժողովի անցկացումը ոչ միայն կբարձրացնի Ղազախստանի հեղինակությունն աշխարհում, այլ նաև խթան կհանդիսանա երկրի զարգացման համար: «Ես վստահ եմ, որ մենք կլուծենք գագաթնաժողովի նախապատրաստման հետ կապված հարցերը: Վստահ եմ, մենք աշխարհին ցույց կտանք մեր հյուրասիրությունն ու պատասխանատվությունը»,-ասել է Նազարբաևը, հաղորդում է Ղազինֆորմը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |