Ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 մարզիկներ![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-13-ը Տոկիոյում տեղի կունենա ձյուդոյի աշխարհի առաջնություն: Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net –ի թղթակցին ասել է, որ առաջնությանը կմասնակցեն աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Հովհաննես Դավթյանը 60 կգ ք/կ-ում, Հայաստանի գավաթի գավաթակիր Արմեն Նազարյանը 66 կգ ք/կ-ում և Համբարձում Տոնոյանը 66 կգ ք/կ-ում, իսկ աղջիկներից հանդես կգա Գայանե Համբարձումյանը 48 կգ ք/կ-ում: «Աշխարհի առաջնությանը մենք արդեն մի քանի ամիս է ինչ նախապատրաստվում ենք, առաջին փուլն անց ենք կացրել Ծաղկաձորում, այժմ մարզվում ենք Աբովյանում և առաջնության մեկնարկից մեկ շաբաթ առաջ կմեկնենք Տոկիո»,-ասել է գլխավոր մարզիչը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը գտնում է, որ հայ ձյուդոիստները աշխարհի առաջնությունում կարող են հաջող հանդես գալ: «Առաջին անգամ աշխարհի առաջնությունում երկու ձյուդոիստներ կարող են մեկ երկիր ներկայացնել նույն քաշային կարգում»,-ասել է Ավետիսյանը: Աշխարհի առաջնությունում մարզիկները կկարողանան միավորներ հավաքել, որոնք այլ մրցաշարերում հավաքած միավորների հետ միասին հնարավորություն կտան նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |