Հայոց կրթված բանակը կարող է հավասարակշռել մեր ուժերը հակառակորդի քանակական գերազանցության հետ 1 սեպտեմբերի 2010 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում անցկացրել է արիության դաս: Ս. Օհանյանը դպրոցականներին շնորհավորել է Գիտության օրվա առթիվ և նշել, որ կրթությունն առանձնահատուկ նշանակություն ունի մարդու կյանքում: «Մասնագիտությունն է որոշում հասարակության մեջ մարդու տեղը: Կրթությունը առանձնահատուկ տեղ ունի նաև Հայաստանի զինված ուժերում, քանի որ այն հավասարակշռում է մեր ուժերը հակառակորդի քանակական գերակշռության հետ», - նշել է նախարարը, ավելացնելով, որ ուսման տարիները մեծ նշանակություն ունեն երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության համար: «Արիության դասի» ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պատմել է ղարաբաղյան պատերազմի և ՀՀ բանակի կազմավորման մասին: «Ցավոք, ԼՂՀ անկախության համար պայքարում մենք ստիպված էինք պատերազմել Ադրբեջանի հետ, քանի որ այդ պետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պահանջին պատերազմով պատասխանեց, որի արդյունքում էլ Հայաստանն ու ԼՂՀ-ն դե ֆակտո միավորվեցին: Իսկ քաղաքական առումով Արցախի տարածքում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - ասել է նա: Սեյրան Օհանյանը աշակերտներին ներկայացրել է իր հեղինակած գիրքը` «21-րդ դարի բանակը» վերնագրով և զինծառայողներին ուղղված ամենամյա իր ուղերձը: «Իմ ուղերձում ես հատուկ կարևորում եմ բանակում մարդկային գործոնի զարգացումը: Հրամանատարի և զինվորի միջև պետք է լինի մտերմիկ հարաբերություն, քանի որ հրամանատարը զինվորի ավագ ընկերն է: Մենք պետք է պահպանենք և զարգացնենք այդպիսի հարաբերությունները, քանի որ դա ատոմային ռումբից էլ թանկ է», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |