2023-ին Թուրքիան կկիսվի՞ Հայաստանի, Քրդստանի և Իսրայելի միջև 1 սեպտեմբերի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Yazete.com կայքում ներկայացվել է ամենահեղինակավոր թուրքական ֆիլմի` «Գայլերի հովտի թակարդը» թուրքական ֆիլմի անոնսը: Գովազդային հոլովակում ներկայացվում է 2023 թվականի Թուրքիան ամերիկյան, իսրայելական և եվրոպական տարբերակներով բաժանված 3 մասերի: Բոլոր երեք քարտեզներում պատմական Հայաստանի մեծ մասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կազմում: Ըստ ամերիկյան բաժանման` Վանը, Արարատը և Էրզրումը կլինեն Հայաստանի կազմում, իսկ Մալաթիան, Դիարբեքիրը, Թունջելին և Շանլիուրֆան` Քրդստանի: Եվրոպական տարբերակով Ստամբուլն ինքնավարություն է ստանում, իսկ Տրաբզոնն անցնում է Հունաստանին: Քարտեզում տեղ է գտել նաև Մեծ Իսրայելը, որն ընդգրկում է Սիրիայի հետ սահմանի մի մասը: Սակայն հոլովակի վերջին կադրը ներկայացնում է ողջ երկրագունդը թուրքական դրոշի ներքո: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |