Ադրբեջանի բանաձևը ՄԱԿ-ում պետք է վերափոխվի կամ մերժվի 1 սեպտեմբերի 2010 - 16:09 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությունը կոչ է անում Եվրամիությանը սատարել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, այլ ոչ թե Ադրբեջանի նոր նախաձեռնությանը, որը ՄԱԿ-ում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղին առնչվող բանաձև: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին EuFoA մամլո ծառայությունում, սեպտեմբերի 9-ին կայանալիք քվեարկությանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները դեմ են քվեարկելու: Սակայն ԵՄ-ն միասնական դիրքրորոշում այդ հարցի շուրջ չունի, չնայած Մինսկի խմբի աջակցությանը: «ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության կարգավորման միակ միջազգային ձևաչափն է: Մենք երկար ճանապարհ ենք անցել և այդ գործընթացում կան կոնկրետ առաջարկներ: Ես հուսով եմ, որ ԵՄ բոլոր երկրները կքվեարկեն ՄԱԿ-ում Ադրբեջանի բանաձևի դեմ և կսատարեն ՄԽ-ին: ՄԱԿ-ի ոչ մի բանաձև չպետք է սպառնալիքի տակ դնի բանակցությունները, և հուսով եմ, որ եվրոպական երկրները և ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը կհամակարգեն իրենց գործողությունները»,-ասել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը` հավելելով, որ թեև բանաձևը կարող է անվնաս թվալ, EuFoA-ն այն վտանգավոր է համարում: Ըստ Քամբեկի, սա հակամարտությունը այլ ձևաչափ տեղափոխելու Ադրբեջանի հերթական փորձն է, որտեղ Բաքուն կարող է աջակցություն ստանալ իսլամական պետություններից: «Սակայն, այս հակամարտությունը երբեք կրոնական բնույթ չի կրել և իսլամական երկրները շահագրգիռ չեն այն նման հարթություն տեղափոխել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գտնում են, որ բանակցային գործընթացն առաջ է ընթանում, հարկավոր է միայն բարի կամք դրսևորել: Իսկ ձևաչափի փոփոխությունը կձախողի բանակցային գործընթացը»,-ասել է Մայքլ Քամբեկը: Նա նաև նշել է, որ բանաձևի տեքստը արտացոլում է ադրբեջանական տեսակետը, հատկապես, տարածքային ամբողջականության սկզբունքի հարցում: «Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մխ Ալմաթիի հայտարարության մեջ ասվում է բոլոր երեք սկզբունքների մասին: Այլ կերպ ասած, ՄԱԿ-ի բանաձևը պետք է լիովին փոփոխության ենթարկվի կամ ուղղակի մերժվի` խուսափելու համար բանակցությունների ձախողումից»,-ասել է Մայքլ Քամբեկը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |