Բուրգասում տեղի են ունենում Հայկական մշակույթի և ավանդույթների օրերPanARMENIAN.Net - Բուլղարական Բուրգաս քաղաքում սեպտեմբերի 1-5-ը ընթանում են Հայկական մշակույթի և ավանդույթների օրեր: Բուրգասի բնակիչները և հյուրերը հնարավորություն ունեն այցելել հայ բանաստեղծների և կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երաժշտական-բանաստեղծական ներկայացումների: Հայկական մշակույթի և ավանդույթների օրերի ընթացքում կազմակերպվել են նաև ավանդական հայկական ճաշատեսակների ցուցահանդես, նարդու և սեղանի թենիսի մրցաշար և հայկական գրքերի տոնավաճառ, որոնք հրապարակվել են Բուլաղարիայում: Սեպտեմբերի 5-ին կիրակնօրյա ավանդական պատարագից հետո Բուրգասի հայկական Սուրբ խաչ եկեղեցում ելույթ կունենա պարային համույթներ Բուրգաս, Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Ռուսե, Սլիվեն, Յամբոլ և Սթարա-Զագորա քաղաքներից, որտեղ բնակվում են բազմամարդ հայկական համայնքներ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |