Զաֆեր Յորուք. Ցեղասպանության գծով պատմաբանների միջազգային հանձնաժողվոի ստեղծումն անիրական էPanARMENIAN.Net - Վերջին 30 տարվա ընթացքում պաշտոնական Անկարայի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ մշտապես փոխվել է: Այդ մասին հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իզմիրի համալսարանի փորձագետ Զաֆեր Յորուքը: «80 ականներին տիրում էր այն տեսակետը, որ Ցեղասպանություն ընդհանրապես չի եղել: Ավելի ուշ, ASALA-ի գործողությունների ակտիվացման շրջանում, ասում էին, թե հայերն են կոտորել խաղաղ թուրք քաղաքացիներին: Այդ շրջանում հայտնաբերված ջարդերի ու բռնագաղթի հետևանքով զոհված հայերի կմաղքները ներկայացվում էին որպես թուրքական: Հասկանալի է, որ դա բավական թույլ ապացույց է: Հետո, 80-ականների ավարտին հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ 1915 թվականին այնուամենայնիվ բռնագաղթ եղել է, որի ժամանակ մարդիկ զոհվել են սովից ու հիվանդություններից»,-ասել է Յորուքը: Ըստ նրա, բռնագաղթը արդարացվում էր նրանով, որ Թուրքիան պատերազմի մեջ էր Ռուսաստանի հետ, իսկ հայերը «հինգերորդ շարասյունն» էին: 90-ականներին, ըստ թուրք փորձագետի, հայերի մահվան մեղքը բարդեցին քրդերի վրա, որոնք հարձակվում էին փախստականների քարավանների վրա, ինչպես նաև Գերմանիայի վրա, որը լռելյայն արդարացնում էր հայ բնակչության բռնագաղթը: Ստամբուլի Բողազչի համալսարանի դասախոս Բեղլուլ Օզքանի խոսքերով, ժամանակակից Թուրքիան պատասխանատվություն չի կրում Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն կատարվել է Օսմանայն կայսրությունում, իսկ 1923թ. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հրաժարվեց օսմանների ժառանգությունից: «Իսկ մենք չենք պատրաստվում վճարել օսմանների մեղքերի համար: Միևնույն ժամանակ, ես պետք է նշեմ, որ բռնագաղթը հարկավոր էր թուրք ազգի կայացման համար»,-ասել է Օզքանը: Նա կոչ է արել թողնել անցյալն ու նայել դեպի ապագան: Իր հերթին Զաֆեր Յորուքը ընդգծել է, որ Ցեղասպանության գծով պատմաբանների միջազգային հանձնաժողվոի ստեղծումը անիրական բան է: «Ոչ մի հանձնաժողով չի գա երկու կողմերին բավարարող եզրակացության»,-ասել է Յորուքը: Հայաստանի ազատագրման գաղտնի հայկական բանակը (ASALA) ստեղծվել է 1975թ., 1991թ. նրա ակտիվությունը մարել է: Խմբի ղեկավար Հակոբ Հակոբյանը (Հարություն Թաղուշյան) սպանվեց 1988-ին սեփական տան շեմին: Կազմակերպության հիմնական նպատակն էր Հայաստանի պատմական տարածքի վերականգնումը, որը ներառում է Թուրքիայի արևելքը, հյուսիսային Իրանը, Ջավախքը, Ղարաբաղը: Զինված ակցիաները պատճառաբանվում էին Թուրքիայի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |