Երուսաղեմում հայկական եկեղեցուն կից հյուրանոց կառուցելու մասին քաղաքապետարանի որոշումը զայրացրել է Իսրայելի հայերին

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցին Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանն ասել է, որ քաղաքապետարանի որոշման համաձայն, Երուսաղեմի գերմանական թաղամասում գտնվող Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ կառուցվելու է հյուրանոցային համալիր:

«Այդ որոշումը քաղաքի հայ և հրեա ազգաբնակչության մոտ բողոքի ալիք է բարձրացրել: Մենք արդեն նամակներ ենք ուղղել քաղաքային իշխանություններին և պահանջել ենք չեղյալ հայտարարել այդ որոշումը», - ասել է Հայ դատի ներկայացուցիչը:

Ավագյանը հայտնում է, որ սեպտեմբերի 16-ին կրկին բողոքի մի խոշոր գործողություն է սպասվում, քանի որ այդ օրը հարցի վերաբերյալ վերջնական որոշում է կայացվելու:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---