Երուսաղեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն սպառնում է ոչնչացման վտանգը

PanARMENIAN.Net - Հայերը բողոքում են Երուսաղեմի Մոշավա Գերմանիտ («Գերմանական գաղութ») թաղամասում հյուրանոցների համար բարձրահարկ շենքերի կառուցման դեմ: Ինչպես գրում է Y-net պորտալը, Սբ. Գրիգորեկեղեցու հողը մասնավոր է: Սեփականատերերը ցանկանում են այնտեղ կառուցել հյուրանոցների համար նախատեսված երկու բարձրահարկ շենքեր: Հայերի հետ բողոքում են նաև թաղամասի բնակիչները:

Մի քանի օր առաջ շուրջ 300 քաղաքացիներ` 250 հրեաներ և 50 հայեր, համայնքի ներկայացուցիչների և Հայկական պատրիարքության ղեկավարությամբ հավաքվել են եկեղեցու բակում` քաղաքապետարանի որոշման դեմ ստորագրահավաքի համար: Ցուցարարները որոշել են որպես բողոքի նշան համատեղ երաժշտական ներկայացում խաղալ, որին մասնակցում են հրեա և հայ դերասաններ, ինչպես նաև հայկական եկեղեցական երգչախումբը:

Եթե բողոքի ակցիաներն արդյունք չտան, ապա Երուսաղեմի հայկական պատրիարքությունը չի բացառի այն, որ դատական կարգով կբողոքարկի քաղաքապետարանի որոշումը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հասարակական կենտրոնի վերածելու մասին:Նախաձեռոնղ խումբը մտադիր է դիմել շինարարության հարցերով հանձնաժողով, որը շինարարության հաստատաման համար վերջին ատյանն է, և եթե այն որոշում կայացնի հյուրանոց կառուցելու մասին, ապա եկեղեցին կքանդվի:

Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչների խոսքերով, հյուրանոցների շինարարությունը նշանակում է համայնքի վտարում, որն այդտեղ է բնակվում շուրջ 300 տարի: Ինչ վերաբերվում է Երուսաղեմի քաղաքապետարանին, ապա այն կարծում է, որ եթե հանձնաժողովը լուրջ առարկությունենր ստանա հյուրանոցներ կառուցելու վերաբերյալ, ապա դրանք կընդունվեն, չնայած նրան, որ քաղաքապետարանն արդեն որոշում է կայացրել հայկական եկեղեցին հասարակական կենտրոնի վերածելու մասին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---