Մոսկվաբնակ դպրոցական Էդուարդ Մարգարյանի սպանության պատճառ են դարձել կոշիկները 9 սեպտեմբերի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ դպրոցական Էդուարդ Մարգարյանի սպանության պատճառ են դարձել դպրոցական կոշիկները: «Էդիկը դպրոց էր գնացել առանց փոխվելու համար նախատեսված կոշիկների: Նրան հարցրել են, թե ինչու նա չի բերել կոշիկները: Էդիկը պատասխանել է. «Ես արդեն 11 տարի է, ինչ սովորում եմ այս դպրոցում և կարող եմ չփոխել կոշիկներս»: Իսկ Մամեդը, որն առաջին տարին է սովորում թիվ 501 դպրոցում, հայտարարել է, որ ինքն է այստեղ գլխավորը»,-պատմել է զոհվածի մայրը` Ալլա Մարգարյանը: Ստացած հարվածից դպրոցականի սիրտը կանգնել է: Ոչ մի լուրջ վնասվածք Մարգարյանի մոտ չի հայտնաբերվել` գլխուղեղի վնասվածք չկա, գլխուղեղի անոթները ևս չեն վնասվել: Չկան նաև խեղդելու հետքեր: Չեն գրանցվել ողերի կոտրվածքներ: Փորձագետները գտնում են, որ տղան մահացել է կարդիոգենային շոկից, որը կրծքին ստացած հարվածի հետևանք էր: Հարվածի պահին սիրտը կծկվել է և այլևս չի թուլացել: Թիվ 501 դպրոցի աշակերտը մահացել է սեպտեմբերի 7-ին: Ըստ ականատեսների, 17ա-մյա Էդիկ Մարգարյանը մահացել է 9-րդ դասարանի աշակերտ Մամեդ Մ-ի հարվածի արդյունքում: Ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա: Հենց որ Մարգարյանը կորցրել է գիտակցությունը, ականատեսները միլիցիա և շատպ օգնություն են կանչել: Սակայն, մինչ բժիշկները կժամանեին, տղան արդեն մահացել էր, հայտնում է Life News-ը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |