Լևոն Աթոյանց. Ազատամարտիկները վախ չունեին, քանի որ վստահ էին, որ հաղթելու են

Լևոն Աթոյանց. Ազատամարտիկները վախ չունեին, քանի որ վստահ էին, որ հաղթելու են

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում բացվել է հայ անվանի կինոռեժիսոր Լևոն Աթոյանցի «Հաղթանակից առաջ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացվել են Աթոյանցի հեղինակած լուսանկարները, որտեղ պատկերված են ազատամարտիկները: «Ես լուսանկարել եմ ոչ թե ցուցահանդեսի, այլ գործի համար», ասել է նա: Ըստ նրա, հիմնականում նա ֆիլմեր էր նկարահանում, իսկ երբ ժապավենը վերջանում էր, լուսանկարում էր: Հիշելով ղարաբաղյան պատերազմի տարիները` Աթոյանցը նշել է, որ առաջին օրերին նա ուներ վախի զգացողություն, սակայն որոշ ժամանակ անց, տեսնելով զինվորների վստահ ու ուրախ դեմքերը, ինքը ևս դադարեց վախենալ: «Այնտեղ վախ չկար, քանի որ բոլորը վստահ էին, որ հաղթելու ենք»,-նշել է նա: Իր հերոսների շարքում Աթոյանցն առանձնացրել 15-ամյա մի տղայի` Ռոմային, որը փախստական էր Բաքվից: «Նա փախել էր տնից, որպեսզի մասնակցի պատերազմին և տանկիստ էր դարձել»,-նշել է հայ կինոռեժիսորը: Աթոյանցը հայտնել է նաև, որ, ցավոք, չի պահպանել կապն այն մարդկանց հետ, ում լուսանկարել է: «Ղարաբաղից միայն լավ հիշողություններ են մնացել և պատերազմից հետո ես չէի ուզում այնտեղից հեռանալ»,-նշել է նա:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացին` Աթոյանցն ասել է, որ Հայաստանը չպետք է աշխարհին որևէ բան ապացուցի հակամարտության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, նա նշել է որ պետք է ակտիվացնել քարոզչական աշխատանքները, արժանի հակահարված տալու համար ադրբեջանական կողմի զեղծարարություններին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---