Օգոստոսին ՀԿԵՈՒ-ում բեռնափոխադրումների ծավալն աճել է 44%-ով

PanARMENIAN.Net - Օպերատիվ տվյալներով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում օգոստոսին 2009թ. նույն ամսվա տվյալների համեմատ աճ է գրանցվել: Ընկերության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ներկրման ծավալը կազմել է 227829 տոննա (70% աճ), արտահանումը` 28234 տոննա (47% աճ), տեղական փոխադրումների ծավալն աճել է 7%-ով` կազմելով 106049 տոննա:

Օգոստոսին բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 362112 տոննա, մինչդեռ 2009-ի օգոստոսին այդ թիվը կազմում էր 251804 տոննա, արդյունքում նկատվել է 44% աճ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---