Հայաստան. «Softline International ընկերությունն իր հաճախորդներին կառաջարկի արտոնագրված KDWin»

PanARMENIAN.Net - Softline International ընկերությունը (Հայաստան) պայմանավորվածություն է ձեռք բերել KDWin ծրագրի հեղինակ Ռաֆիկ Մարությանի հետ, ըստ որի ընկերությունն իր հաճախորդներին կառաջարկի արտոնագրված տարբերակ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանն ասել է, որ KDWin-ի արտոնագրված վերսիան կօգնի խուսափել MS Windows-ի տարբեր վերսիաների հետ ծրագրի անհամատեղելիությունից:

KDWin (Keyboard Driver for windows)- տեքստային կոնվերսիոն ծրագիր է, որը հնարավորություն է տալիս տարբեր ձևաչափերով (OEM, ANSI, и UNICODE ) և TrueType (ANSI & UNICODE) տարբեր տառատեսակներով աշխատելու:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---