Աշխարհի ամենահամեղ փառատոնը տեղի կունենա Հայաստանում14 սեպտեմբերի 2010 - 19:00 AMT PanARMENIAN.Net - «Փառատոնի ստեղծման գաղափարը ծագեց լայն հասարակայնությանը հայկական ավանդական խոհանոցը ներկայացնելու ցանկությունից»,- սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը: Նա նշել է, որ անցյալ տարվա խորովածի փառատոնի արդյունքներն իրեն ապշեցրել են, քանի որ հայտնաբերվել են խորովածի պատրաստման նորագույն տեխնոլոգիաներ, նոր համադրություններ և ձևավորումներ: «Դա տուրիզմի զարգացման և ազգային խոհանոցային ավանդույթների վերածնման նոր փուլ է»,- նշել է Սեդրակ Մամուլյանը` ընդգծելով, որ այդ ոլորտում նախատեսվում է նաև այլ ծրագրեր անցկացնել` ուղղված հայկական խոհանոցի մոռացված բաղադրատոմսերի հայտնաբերմանն ու զարգացմանը, ինչը նույնպես խթանում է Հայաստանում տուրիզմի զարգացմանը: «Նման փառատոններն ու այլ մշակութային ծրագրերը համապատասխան ենթակառույցների զարգացմանը զուգահեռ պետք է տուրիստներ գրավեն դեպի Հայաստան և նպաստեն տուրիզմի զարգացմանը: Մեր խորովածի փառատոնը կլինի լավագույնն աշխարհում»,- ընդգծել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Խորովածի փառատոնում իրենց վարպետությունը կցուցադրեն ինչպես պրոֆեսիոնալ խոհարարներ, այնպես էլ խոհարարությամբ սիրողական զբաղվողներ, ինչպես նաև զանազան կազմակերպությունների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Յոթ անվանակարգերի հաղթողները հուշանվերներ և դիպլոմներ կստանան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |