Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Երևանում ավարտվեց

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Երևանում ավարտվեց

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Երևանում ավարտվեց: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրից, հանրահավաքին հաջորդեց երթը Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյանի փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով:

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի առաջիկա գործողություններին, նշել է, որ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱԿ-ի երթը Մարտրոս Սարյանի հուշարձանից մինչև Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչություն: Հոկտեմբերի 15-ին տեղի կունենա ՀԱԿ-ի համապետական հանրահավաքը: Հոկտեմբերի 19 և 20-ին Երևանում Եվրոպայի Խորհրդի ժողովրդավարության աջակցության համաժողովի ժամանակ տեղի կունենան ՀԱԿ-ի հանրահավաքները՝ նվիրված այդ թեմային:

Ըստ նրա, ՀԱԿ-ը մտադիր է մի շարք միջոցառումներ կազմակերպել, որոնց մանրամասների մասին նա չի խոսել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---