Արթուր Աբրահամը շտապում է դուրս գալ ռինգ և մենամարտել Ֆրոչի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Super Six Boxing World Classic մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտը, որտեղ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (Գերմանիա) դուրս է գալու ռինգ երկրորդ միջին կարգում WBC նախկին տիտղոսակիր Կարլ Ֆրոչի դեմ, տեղի կունենա մինչև տարեվերջ՝ նոյեմբերի 27-ին կամ դեկտեմբերի 18-ին: Սկզբից այդ մենամարտը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 2-ին Մոնակոյում, սակայն Ֆրոչը հայտնեց մեջքի վնասվածքի մասին, որը բացառում է նրա ելույթն այդ օրը, հաղորդում է allboxing.ru-ն: «Թե իրականում նա ինչ խնդիր ունի, ոչ ոք չգիտի: Ես ցանկանում եմ, որ մենամարտի օրը որքան հնարավոր է շուտ նշանակվի: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ժամանակ կորցնել: Բռնցքամարտիկի կարիերան չափազանց կարճ է, և ես կցանկանայի ռինգ դուրս գալ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ: Շատ դժվար է սպասելը: Այժմ ամեն ինչ հոգեբանական հարթության վրա է, քանի որ մենք նույն պայմաններում ենք գտնվում»,-ասել է հայ բռնցքամարտիկը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |