ՌԴ նախագահ. Ռուս-հայկական բարեկամության բազմադարյա ավանդույթները շարունակում են ամրապնդվել![]() ![]() PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: ՌԴ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստան կատարած այցի ժամանակ ես հերթական անգամ համոզվեցի, որ ռուս-հայկական բարեկամության և բարիդրացիության բազմադարյա ավանդույթները շարունակում են ամրապնդվել: Մեր քաղաքացիները հպարտանում են մեր ընդհանուր պատմության փառապանծ էջերով, համատեղ հաջողություններով ու հաղթանակներով: Դրա վառ օրինակն է Պատվո բլրի վերականգնումը, որի բացմանը մենք մասնակցեցինք: Մենք երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին մեր զինվորների հիշատակի հանդեպ նման հարգալից վերաբերմունքի համար: Վստահության ու համագործակցության հուսալի հիմքի վրա Ռուսաստանն ու Հայաստանն այսօր կառուցում են ռազմավարական գործընկերության հարաբերություններ, վարում են ակտիվ քաղաքական երկխոսություն, արդյունավետ կերպով համակարգում են իրենց քայլերը տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում: Մենք կարևոր որոշումներ ենք կայացրել տնտեսության համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ, այդ թվում ինովացիոն ոլորտների և հումանիտար ոլորտում: Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը կծառայի երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը, ինչը բխում է Անդրկովկասում խաղաղության ու կայունության հաստատման շահերից: Ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |