«Վեսթսայդյան պատմության» էկրան դուրս գալու 50-ամյակի առթիվ այն կցուցադրվի Երևանում և Գյումրիում

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 25-26-ին ներկայացնում է «Վեսթսայդյան պատմություն» ամերիկյան մյուզիքլը Հայաստանում: Ֆիլմը կցուցադրվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 25-ին ժամը 19:00-in և Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ին: Ֆիլմը կընթանա անգլերեն լեզվով` հայերեն ենթագրերով:

Ֆիլմի դեբյուտից անցել է ուղիղ 50 տարի: 1961թ. ֆիլմն արժանացավ կինոակադեմիայի 10 պատվավոր մրցանակների (Օսկարների), այդ թվում և «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Վեսթսայդյան պատմությունը» Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության ժամանակակից տարբերակն է, որը սիրո այդ հավերժական պատմությունը փոխադրում է Նյու Յորք քաղաքի ժամանակակից բազմամարդ բնակելի թաղամասեր: «Վեսթսայդյան պատմության» գեղեցիկ գործիքավորումն ու ապշեցնող պարերը վառ ու ցայտուն մարմնավորում են ախոյան հրոսակախմբերի կրքերն ու երկու սիրահարներին, որ հայտնվել են էթնիկ թշնամանքի փոխհրաձգության դաշտում:

«Վեսթսայդյան պատմության» ցուցադրման հովանավորը Ամերիկյան դեսպանությունն է «Արտ-ֆիլմի» հետ համատեղ: «Արտ-ֆիլմը» մասնավոր ընկերություն է, որի գործունեությունն ուղղված է հայկական կինեմատոգրաֆիայի վերածննդին և դասական ֆիլմերի մատուցմանը հանդիսատեսների լայն շրջանակներին: 2002թ.-ից «Արտ-ֆիլմը» օտարերկրյա և տեղական գործընկերների հետ միասին կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---