Հոկտեմբերի 1-ից «Մոսկվա» կինոթատրոնում սկսվում են Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրումները27 սեպտեմբերի 2010 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից «Մոսկվա» կինոթատրոնում սկսվում են Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ցուցադրումները, հաղորդում է «Պարալլելս Ֆիլմ Փրոդաքշն» ընկերությունը: «Խճճված զուգահեռները» սիրային դրամա է, որի գործողությունները ծավալվում են տարբեր ժամանակահատվածներում և տարբեր վայրերում: Երկու հերոսուհիների պատմությունների հատման կետը գլխավոր հերոսուհու՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրայի ծննդյան պահն է, որը դառնում է երկրորդ հերոսուհու՝ նորվեգուհի Հաննայի մահվան պատճառը: Ֆիլմը պատմում է սիրո և արգելքի, հանդուրժողականության և մերժման, տարբեր մշակույթների բախման մասին, սակայն «Խճճված զուգահեռները» նախ եվ առաջ ֆիլմ է գենետիկ հիշողության՝ ճակատագրի մասին, որ ծնողներից փոխանցվում է զավակներին և հաճախ կանխորոշում է վերջիններիս կյանքի ընթացքը: Ֆիլմի արտադրությանը մասնակցել են 6 երկրներ, այն արդեն ցուցադրվել է 18 երկրներում: 2009թ. ընդգրկվել է ԱՊՀ լավագույն ֆիլմերի ցանկում: Մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոնների, որոնց թվում` Մոսկվայի, Ռոտերդամի, Հյուսթընի, Տրոմսոյի, Սան Պաուլոյի և այլ փառատոններին, Կաննի կինոփառատոնին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |