Գյումրի քաղաքի հասարակական սեկտորը բավարարված է աղետի գոտում բնակարանների բաշխման թափանցիկությամբ28 սեպտեմբերի 2010 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երևանում կայացավ Բաց հասարակության ինստիտուտի (OSI) կողմից կազմակերպված «Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացի մոնիթորինգ» զեկույցի քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Ներկայացնելով զեկույցը` Շիրակ Կենտրոնի անդամ Վահան Թումասյանը նկատել է, որ 2010 թվականին աղետի գոտու անօթևաններին 1056 բնակարաններ հատկացնելուց հետո անօթևան ընտանիքների պաշտոնական թիվը կազմել է մոտ 3000: «Բայց մեր հաշվարկներով ընդհանուր առմամբ աղետի գոտում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների թիվը հասնում է 6000-ի»,- ընդգծել է Թումասյանը: Նա նկատել է նաև, որ 2010 թվականին աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացն իր բաց և թափանցիկ բնույթով զգալիորեն տարբերվել է նախորդ բաշխումներից: «Սակայն Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում «Գլենդել Հիլզ» շինարարական ընկերության կողմից շենքերի անորակ շինարարությունը նվազեցրեց բնակարանների բաշխման գործընթացի թափանցիկությունը»,- ընդգծել է նա: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն իր հերթին նկատել է, որ մինչ օրս գոյություն ունեն շինարարության որակի հետ կապված մանր խնդիրներ, սակայն պայմանագրի համաձայն «Գլենդել Հիլզ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերացնի ծագող բոլոր խնդիրները: Նա հաղորդել է նաև, որ պետությունը մինչև հիմա սեփականության վկայական չի տվել այն ընտանիքներին, որոնք վերջնականապես չեն լքել ժամանակավոր կացարանները: «Եթե ընտանիքը, որը բնակարան է ստացել, շարունակում է երկար ժամանակ բնակվել ժամանակավոր կացարանում, պետությունը կարող է տվյալ բնակարանը մեկ այլ ընտանիքի հանձնել»,- ընդգծել է նա: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |