Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն այնուամենայնիվ թույլ է տվել նամազ անցկացնել Անիի ավերակներում

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն այնուամենայնիվ թույլ է տվել նամազ անցկացնել Անիի ավերակներում

PanARMENIAN.Net - Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն այնուամենայնիվ թույլ է տվել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելիին հոկտեմբերի 1-ին նամազ անել Անիի ավերակներում, հաղորդում է CNNTurk-ը:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրտոգրուլ Գյունայը հայտարարել էր, որ Անիի ավերակներում նամազ անցկացնելու մասին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելիի նախաձեռնությունը հակասահմանադրական է:

Օրերս Բախչելին հայտարարել է, որ ի պատասխան Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի, նա ուրբաթօրյա նամազ է անցկացնելու միջնադարյան Անիի ավերակներում:

Անին Բագրատունիների դարաշրջանի միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքն է: Այժմ թուրքական կառավարությունը «վերակառուցում է» ավերակները: Մինչդեռ, Անիում տեղադրված ցուցանակներում ոչ մի բառով չի ասվում, որ դա հայկական քաղաք է, գրված է ընդամենը. «Անի՝ Սմբատ Բագրատունու մայրաքաղաքը»: Հարկ է նշել, որ Անիի հարևանությամբ է գտնվում այն թուրքերին նվիրված հուշարձանը, որոնք, իբր սպանվել են հայերի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---