Երևանի մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ փառատոնին կմասնակցի 80 ֆիլմ 27 երկրից

Երևանի մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ փառատոնին կմասնակցի 80 ֆիլմ 27 երկրից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-16-ը Երևանում տեղի կունենա մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ փառատոնը: Կազմակերպիչն է Ռոլան Բիկովի երիտասարդական կինոյի ու հեռուստատեսության զարգացման հիմնադրամը:

Փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն կինոյի, անիմացիայի և մշակույթի այլ ոլորտների ականավոր դեմքեր: Փառատոնի ընթացքում հանդիսատեսի և ժյուրիի դատին կներկայացվեն շուրջ 80 ֆիլմեր աշխարհի 27 երկրներից: Փառատոնը ներառում է նաև մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների ու պատանիների հոգևոր-մշակությաին զարգացմանը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան սոցիալական ուղղվածության «Դու միայնակ չես», «Հաղթենք միասին» ակցիաները, որոնց շրջանակներում մի շարք երեխաներ ու դեռահասներ անվճար բժշկության հետազոտման կենթարկվեն: Իսկ Շառլ Ազնավուրի հրապարակում Երևանի կենտրոնում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված երեխաներին ու դեռահասներին, հայտնում է փառատոնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---