Հայաստանում կստեղծվի ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոն 5 հոկտեմբերի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Բեռնար Սերքիգլինիին: Ողջունելով ռեկտորի առաջին այցը Հայաստան` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Բեռնար Սերքիգլինին ընդգծեց, որ Հայաստանի հետ ՖՀԳ-ի հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել Հայաստանի երեք բուհական հաստատությունների` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (լիիրավ անդամի կարգավիճակով) եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ու Երեւանի պետական համալսարանի (ասոցացված անդամի կարգավիճակով) ՖՀԳ-ին անդամակցությունից ի վեր: Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ նրա գործընկեր կազմակերպությունների անդամների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Սերքիգլինին ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև «Հայաստանում Ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագիրը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |