Մարսելում ծանոթացան Արցախի արդյունաբերությանը 6 հոկտեմբերի 2010 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Մարսել քաղաքում կազմակերպված միջազգային տոնավաճառի շրջանակներում նշվել է հայկական տաղավարի բացման օրը, որն այս անգամ ներկայացնում էր Արցախը: Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը ներկա էին հայկական համայնքի, տեղական իշխանությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ: Կազմակերպիչներից ողջույնի խոսքով հանդես են եկել Մարսելի հայ երիտասարդության մշակութային կենտրոնի նախագահ Կարո Հովսեփյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, ով իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպիչներին և այցելուներին, ինչպես նաև Ֆրանսիայի հարավային շրջանի (Provence Alpes Cotes d'Azur) ընդհանուր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերրինին Արցախի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: Տոնավաճառին ցուցադրվել են ԼՂՀ-ում արտադրված արհեստագործական արտադրության և թեթև արդյունաբերության բազմաթիվ նմուշներ: Ցուցադրվել է նաև Արցախին նվիրված ֆիլմ, տեղի է ունեցել կլոր սեղան, որի ընթացքում Կարեն Եսայանը և «Արցախ Ֆրութ» ձեռնարկության տնօրեն Գագիկ Ներսիսյանը պատասխանել են ներկաների հարցերին` Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |