Բաքվում հորինել են, թե Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական միջադեպ է եղել![]() 8 հոկտեմբերի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԺ խոսնակի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական նեկայացուցչության գրասենյակի առաջ կախված է եղել ԼՂՀ դրոշը, որն այցի ավարտից հետո հանվել է: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Նյու Յորքում գտնվող աղբյուրը, ոչ մի միջադեպ, առավել ևս ՄԱԿ-ի կողմից ԼՂՀ դրոշի հետ կապված չի եղել: Միաժամանակ, համաձայն ԱՊԱ գործակալության, «Ադրբեջանը տեղեկացրել է ՄԱԿ-ին դիվանագիտական միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի միջև»: ԱՊԱ համաձայն, «ադրբեջանական կողմի ձեռնարկած անհապաղ միջոցների արդյունքում անջատողականների դրոշը հանվել է և հետքերը թաքցվել են Հայաստանի միջոցով»: «Ադրբեջանական ԶԼՄ-ների բոլոր հաղորդագրությունները բացարձակ սուտ են: Հեռու չէ այն օրը, երբ ՄԱԿ-ի առաջ կծածանվի ԼՂՀ դրոշը` որպես անկախ և ինքնիշխան պետության»,- ասել է գործակալության աղբյուրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |