Պաղեստինյան պետության ստեղծումը կարող է դիտարկվել ՄԱԿ ԱԽ-ում, կարծում է Քուշները

Պաղեստինյան պետության ստեղծումը կարող է դիտարկվել ՄԱԿ ԱԽ-ում, կարծում է Քուշները

PanARMENIAN.Net - Ֆրանսիան չի բացառում ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից պաղեստինյան պետության ստեղծման հարցը դիտարկելու հնարավորությունը `«բանակցություններում տևական փակուղային վիճակի» դեպքում: Այդ մասին պաղեստինյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Պաղեստինյան պետության ստեղծումը խաղաղ ապագայի երաշխիքն է»,- ընդգծել է ֆրանսիացի նախարարը: «Սակայն միջազգային հանրությունը չի կարող բավարարված լինել բանակցությունենրի ընթացքում առաջացած երկարաժամկետ փակուղիով: Դրա հետ կապված, կարծում եմ , որ չի կարելի բացառել ՄԱԿ ԱԽ կողմից այս հարցի դիտարկման հնարավորությունը»,- ասել է Քուշները:

Նա նշել է, որ տվյալ պահին առաջնահերթ նպատակը «բանակցությունների շարունակության ապահովումն է խնդրի վերջնական լուծմանը վերաբերվող հարցերի կարգավորման նպատակով»: Անդրադառնալով ավելի վաղ առաջադրված ԵՄ երկրի ղեկավարների կողմից Մերձավոր Արևելք այցելելու գաղափարին պաղեստինյան տարածքների շրջափակման ռեժիմի մեղմացումը ստուգելու նպատակով, Քուշները հաղորդել է, որ այդ նախաձեռնությունն այլևս չկա օրակարգում: Պատվիրակության այցը նախատեսված էր հուլիսին, հետո տեղափոխվել է սեպտեմբեր:

Այդ այցելությունը չի կայացել, ամենից առաջ, նախարարների զբաղվածության և նրանց աշխատանքային գրաֆիկները համաձայնեցնելու դժվարության պատճառով, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական բանակցությունենրի վերսկսման հետ կապված: «Հենց այդ պատճառով մենք (իսպանացի նախարարի հետ) որոշում ենք ընդունել կատարել մեր այցը»,- ասել է Քուշները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---