Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ ռազմաքաղաքական և տնտեսական միությունների ղեկավարները14 հոկտեմբերի 2010 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախաձեռնությամբ առաջին անգամ կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), ԵվրԱզԷս- ի և ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպումը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԵվրԱզԷս գլխավոր քարտուղար Տաիր Մանսուրովը , ՇՀԿ գլխավոր քարտուղար Մուրատբեկ Իմանալիևը քննարկել են եվրասիական տարածաշրջանի իրավաիճակը: Հանդիպման արդյունքում որոշվել է ստեղծել մշտապես գործող աշխատանքային խումբ, որը որոշելու է համատեղ գործունեության համակարգման հարցերը ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար: Մասնակիցները պայմանավորվել են անցկացնել նման հանդիպումներ տարին մեկ անգամ, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի ազգային ներկայացուցչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |