Թուրքիայում սկսվել է քուրդ ակտիվիստների հանդեպ ամենախոշոր դատավարությունը19 հոկտեմբերի 2010 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսվում է 151-ի գործով դատավարությունը, որոնց շարքում կան քաղաքական գործիչներ և զինվորականներ: Նրանց մեղադրում են քուրդ անջատողականների հետ ունեցած կապերի, անօրինական զինյալ խմբերին անդամակցելու, հակակառավարական քարոզչության և Թուրքիայի տարածքային ամողջականության նկատմամբ ոտնձգությունների մեջ: Լսումներն ընթանում են երկրի հարավ-արևելքում` Դիարբեքիր քաղաքում, անվտանգության խստացված միջոցների կիրառմամբ: Լսումների ընթացքին հետևում են եվրոպական փաստաբաններ և մարդու իրավունքների կազմակերպությունների ակտիվիստներ: Առաջին լսումների օրը քրդամետ կուսակցության անդամները ցույցեր են անցկացրել մեղադրյալների պաշտպանության օգտին: Քուրդ անջատողականների դեմ պայքարի ֆոնի վրա Անկարան վերջին ժամանակները քայլեր է ձեռնարկում քուրդ բնակչության իրավունքների ընդլայնման համար, հաղորդում է Euronews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |