Թուրք ուսանողները հանդես են գալիս հիջաբներ կրելու արգելքը պահպանելու օգտին

PanARMENIAN.Net - Թուրքիայում ուսանողները բողոքում են մահմեդական գլխաշորեր` հիջաբներ կրելու արգելքը հանելու դեմ: Անկարայում ոստիկանությունը ձերբակալել է ուսանողների խմբի, որոնք հավկիթներ էին նետել նախարար Էղեմեն Բաղիսի վրա: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, անցյալ շաբաթ բարձրագույն կրթական հանձնաժողովը որոշում էր ընդունել հիջաբներ կրելու արգելքը չեղյալ հայտարարելու մասին: Այսուհետև ավանդական մահմեդական գլխաշորեր կրող ուսանողուհիները կարող են հաճախել պարապմունքների: «Մենք կկազմակերպենք ուսանողների համազգային դասադուլ այդ որոշման դեմ, որը սպառնում է հանրապետության աշխարհիկ կառուցվածքին»,- ասել է նա:

Փորձագետները չեն բացառում, որ որոշումն ընդունվել է իշխող իսլամական Արդարություն կուսակցության ճնշման տակ, չնայած նրան, որ երկրի սահմանադրությունում դեռ չի մտցվել համապատասխան ուղղումը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---