ՌԴ Պետդումայի ՌԱԴԿ խմբակցությունը դեմ է Աշոտ Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելուն

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ՌԱԴԿ խմբակցությունը դեմարշով հանդես չի գա Աշոտ Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցելու դեպքում: Միևնույն ժամանակ խմբակցությունը կտրականապես դեմ կլինի Աշոտ Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելուն, հայտարարել է խմբակցության ղեկավար Իգոր Լեբեդևը «Ինտերֆաքսին»:

«Նիստերի դահլիճը մենք չենք լքի, այլ կօգտագործենք խորհրդարանական մեթոդները»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա հույս է հայտնել, որ Եղիազարյանն ինքը հանդես կգա հայտարարությամբ՝ պարզաբանելով ստեղծված իրավիճակը:

Աշոտ Եղիազարյանի գործողություններում քննությունը խոշոր չափերի մեքենայության տարրեր է հայտնաբերել: Սա ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածն է, որով նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում: Համապատասխան մարմինները պնդում են, որ պատգամավորը շուրջ 200 մլն ռուբլի պարտք է կուտակել: Նրանից արդեն առգրավվել են զբոսանքների համար նախատեսված մոտորանավակը և «Ֆերարի» մակնիշի ավտոմեքենան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---