Խոակին Բոգոսյանի «Զալցբուրգ» ակումբը Եվրոպայի լիգայում ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ

Խոակին Բոգոսյանի «Զալցբուրգ» ակումբը Եվրոպայի լիգայում ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին «Զալցբուրգը», որտեղ հանդես է գալիս հայազգի ուրուգվայացի ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, Եվրոպայի լիգայում ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ:

A խմբում մրցաշարային դրությունը պարտավորեցնում էր երկու թիմերին խաղալ հաղթանակի համար, բայց թիմերին հաջողվեց մեկական գնդակ ուղարկել հակառակորդի դարպաս:

36-րդ րոպեին հաշիվը բացեցին «Զալցբուրգի» ֆուտբոլիստները, աչքի ընկավ Դուշան Շվենտոն, իսկ 47-րդ րոպեին Միլոշ Կրասիչը հավասարեցրեց խաղի հաշիվը:

Այս խաղից հետո A խմբում «Զալցբուրգը» մեկ միավորով զբաղեցնում է վերջին տեղը, իսկ խմբի առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը երեք խաղերում հավաքել է 7 միավոր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---