ԵԱՀԿ մասնակից պետությունների քաղաքական կամքն առանցքային գործոն է հակամարտությունների կարգավորման համար![]() ![]() PanARMENIAN.Net - ԵԱՀԿ մասնակից պետությունների քաղաքական կամքն առանցքային գործոն է ձգձգված հակամարտությունների կարգավորման շուրջ կազմակերպության ջանքերի հաջողության համար: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ խորհրդաժողովում հայտնել է ձգձգված հակամարտությունների գծով գործող նախագահի ներկայացուցիչ Բոլատ Նուրգալիևը: «Հանուն կազմակերպության կենսական շահերի մենք պետք է հաջողությամբ անցկացնենք գագաթաժողովն Աստանայում, իսկ թե դա որքանով հաջող կստացվի, ցույց կտա նրա զգալի ներդրումը եվրոատլանտյան ու եվրասիական տարածքում անվտանգության մեջ»,- ասել է Նուրգալիևը: Նրա խոսքով, Ղազախստանը` որպես ԵԱՀԿ նախագահ, ճանաչում է հակամարտության միջնորդներին, «բայց որքան էլ համոզիչ հնչեն նրանց փաստարկները, կարելի է հասնել համաձայնությունների մի մասին միայն, եթե հակամարտությունների կողմերի քաղաքական կամքը պակասում է ամուր, համապարփակ կարգավորման համար», հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |