«Նռան հատիկի» կազմակերպիչները հուսով են, որ ապագայում փառատոնը կանցկացվի նաև Արցախում

«Նռան հատիկի» կազմակերպիչները հուսով են, որ ապագայում փառատոնը կանցկացվի նաև Արցախում

PanARMENIAN.Net - Այս տարի «Նռան հատիկ» փառատոնին կմասնակցեն թատերական խմբեր Հայաստանի մարզերից, ինչպես նաև Արցախից, Ջավախքից ու Իրանից: Կարելի է ասել, որ մենք արդեն դուրս ենք գալիս միջազգային ասպարեզ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նախաբեմ» մշակութակրթական ասոցիացիայի փոխնախագահ Գարիկ Ղազարյանը Երևանի «Մետրո» թատրոնում տեղի ունեցած «Նռան հատիկ» 10-րդ մանկապատանեկան թատերական փառատոնի բացմանը:

Նա հավելել է, որ անցյալ տարի փառատոնին մասնկցել են նաև թատերական խմբեր Ֆրանսիայից: Ղազարյանը նշել է նաև, որ փառատոնի շրջանակներում ներկայացումները կանցնեն նաև «Համազգային» թատրոնում և Շիրակացու անվան ճեմարանում: «Մենք նաև շատ կցանկանայինք, որ փառատոնն անցներ նաև Ղարաբաղում»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում դա հնարավոր կլինի:

Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---