Հրանտ Դինքի մարդասպանի գործը կքննվի անչափահասների գործերով դատարանում![]() PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը վճռեց, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստի գործը կքննվի անչափահասների գործերով դատարանում: Ինչպես գրում է Hurriyet-ը, դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ սպանության պահին Սամաստի 18-ը դեռևս լրացած չի եղել: Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս»-ի խմբագրության դիմաց: Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 18-ամյա Օգյուն Սամաստը հետաքննության արդյունքում չափահաս է ճանաչվել սպանության պահին: Նիստերից մեկի ժամանակ պարզվել է, որ պատվերի անմիջական կատարողը բոլորովին այլ մարդ է եղել: Դատական գործընթացը շարունակվում է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |