Թուրքիայի քաղաքական գործիչները դեմ են Օգյուն Սամասթի գործը անչափահասների դատարան տեղափոխելուն

Թուրքիայի քաղաքական գործիչները դեմ են Օգյուն Սամասթի գործը անչափահասների դատարան տեղափոխելուն

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանի որոշումը Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթի գործի լսումը անչափահասների դատարան տեղափոխելու մասին, բանավեճի առարկա է դարձել Թուրքիայի քաղաքական շրջանակներում: Ըստ արդարադատության նախարարի, գործի լսումները պետք է շարունակվեն այնտեղ, որտեղ սկսվել են: Մշակույթի նախարարը հայտարարել է, որ ափսոսում է Ստամբուլի դատարանի որոշման համար:

«Քար նետողն ու կրակողը չպետք է հավասար պայմաններում գտնվեն»,-ասել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջարօղլուն: Ինչպես գրում է Cumhuriyet-ը, Հրանտ Դինքի ընտանիքը նույնպես դեմ է լսումների տեղափոխմանը անչափահասների դատարան:

Նախօրեին Ստամբուլի դատարանը որոշել է տեղափոխել Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթի գործի լսումը անչափահասների դատարան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---