Քրիստինե Մելքոնյան. «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդների այցը Հայաստան ամբողջությամբ PR է30 հոկտեմբերի 2010 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդների այցը Հայաստան ամբողջությամբ PR էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակցուհի, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, այդ կուսակցությունը Թուրքիայում իրենից ոչինչ չի ներկայացնում և նրանց այցը Հայաստան հանրության ուշադրությունը գրավելու փորձ էր: Այդ համատեքստում հայ փորձագետը նշել է, որ դա թույլ կտա նրանց ձայներ հավաքել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Մելքոնյանը չի բացառել, որ այդ այցը կարող էր նաև լրտեսական բնույթ ունենալ: Անդրադառնալով այն տեղեկություններին, թե իբր հոկտեմբերի 10-ին կուսակցության ղեկավար Թունա Բեկլևիչը մի քանի կոմղնակիցների հետ խախտել է պետական սահմանը Ախուրյան գետի շրջանում և մտել է Հայաստանի տարածք, այդպիսով բողոքելով փակ սահմանի դեմ, փորձագետը նշել է, որ դա մի մեծ սուտ էր: «Նրանք չէին կարողանա աննակտ հատել սահմանը, նրանց կձերբակալեին»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե նման բան հայկական կողմից արվեր, անկասկած, նման նախաձեռնության հեղինակները կձերբակալվեին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |