«Almazian's Obsession»-ը երաժշտություն է ձայնագրել Էմիր Կուստուրիցայի և Ջոնի Դեփի ֆիլմի համար30 հոկտեմբերի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - «Almazian's Obsession» համույթը (բացառիկ երաժշտական տաղանդ ունեցող 20 գրավիչ աղջիկներ) հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի և Թամարա Սավիչի ղեկավարությամբ անվանի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հրավերով սկսել են երաժշտություն ձայնագրել նրա նոր «Սառը ջուր» ֆիլմի համար: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Ստրիբոր Կուստուրիցան, որը Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» ֆիլմի սաունդ-տրեքի հեղինակն է: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ին Խաչատուր Ալմազյանը, երաժշտության ձայնագրումը կայացել է հոկտեմբերի 24-26-ը Կուստուրիցայի ստուդիայում նրա հայրենի Կուստենդորֆ գյուղում: Նոյեմբերի վերջին նախատեսվում է շարունակել ձայնագրույթունը: 2008-ին «Almazian's Obsession» համույթը ելույթ էր ունեցել Kustendorf Film & Music Festival-ի հանդիսավոր բացման ժամանակ: 2010-ի մարտին Խաչատուր Ալմազյանի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կուստուրիցան իր The No Smoking Orchestra նվագախմբով ելույթ ունեցավ Երևանում: «Սառը ջուր» ֆիլմը, որի պրոդյուսերներից է Ջոնի Դեփը, պատմում է Գերմանիայում պաղեստինացու կյանքի մասին, որը վերադարձել է հայրենիք հոր թաղմանը և եղբոր պսակադրությանը մասնակցելու համար: Քաոս առաջանում է այն ժամանակ, երբ երկու եղբայրը փորձում են գաղտնի իրենց հոր մարմինը Երուսաղեմից տեղափոխել Ռամալա, իսկ իսրայելական ոստիկանությունը և ռուսական մաֆիան հետապնդում են նրանց: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |