Իրաքը մտադիր է դեսպանություն բացել Հայաստանում 4 նոյեմբերի 2010 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մուրադ Մուրադյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին: Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց: Նախարար Զեբարին, շնորհավորելով դեսպանին, ողջունել է Իրաքում դեսպանություն բացելու մասին Հայաստանի որոշումը: Նա ասել է, որ Իրաքն իր կողմից քայլեր կձեռնարկի Հայաստանում մոտ ապագայում դեսպանություն բացելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություններ կստեղծի ավելի արդյունավետ համագործակցել եւ ընդլայնել հարաբերությունները առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում: Զրույցի ավարտին նախարար Զեբարին հույս է հայտնել, որ Հայաստանի դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում եւ արտգործնախարարության աջակցություն է հայտնել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |