Այն տունը, որտեղ ծնվել է Եղիշե Չարենցը, թուրքերը գնահատել են 180 հազար դոլար 5 նոյեմբերի 2010 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Վաճառքի է հանվել այն տունը Կարսում, որտեղ ծնվել է մեծ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթը», գրեթե փլուզված տան տերը այն գնահատում է 180 հազար դոլար: Ավելի վաղ թուրքական մամուլում հաղորդագրություններ եղան այն մասին, որ տունը ցանկանում է գնել ոմն մի հայ գործարար Ստամբուլից և վերածել այն Չարենցի տուն-թանգարանի, սակայն դա դեռևս չի հաստատվել: Մինչդեռ, անցյալ տարի, վարժարանի տնօրենը, որտեղ սովորել է Չարենցը, ասել է, որ տունը առաջարկվել է Հայաստանի մշակույթի նախարարությանը 10 հազար դոլարով, սակայն ՀՀ կառավարությունն այն ժամանակ հայտարարեց, որ միջոցներ չունի: ՀՀ կառավարության պատասխանը գուցե այդպիսին չէր, և վարժարանի տնօրենը հավանաբար իր զրուցակից հայերին ասել է այն, ինչ ձեռնատու է եղել նրան: Վարժարանը այժմ կրում է Թուրքիայի երկրորդ նախագահ, Աթաթուրքի հետնորդ Իսմետ Ինենյուի անունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |