Աշոտ Դանիելյանը դարձավ մարզական սամբոյի աշխարհի չեմպիոնPanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ից 8-ըՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է Սամբոյիաշխարհիառաջնությունը: Մրցումների առաջին օրը` նոյեմբերի 5-ին, մրցագորգ դուրս եկած հայսամբիստներից Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ) և Արտակ Ծատինյանը (90կգ) զբաղեցրեցին 5-րդ հորիզոնականը: 74 կգ քաշային կարգում հանդես եկող, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն: Ստեփանակերտցիմարզիկնայս տարվագարնանը Մինսկում նվաճել էր նաև մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վաղը` նոյեմբերի 6-ին,կկայանան մարզական սամբոյի մյուս քաշային կարգերի, իսկ նոյեմբերի 7-ին` մարտական սամբոյի մրցամարտերը, հաղորդում է Հայաստանի Սամբոյիֆեդերացիայի մամլո ծառայությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |