Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոստովի մարզի նահանգապետին![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Նորին Սրբությունը մեծապես կարևորեց տարբեր ոլորտներում Ռոստովի մարզի հետ Հայաստանի համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն պիտի առավել ամրապնդի երկու ժողովուրդների դարավոր կապերը և եղբայրությունը: Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանք հայտնեց ՌԴ իշխանություններին և մասնավորապես Ռոստովի մարզի նահանգապետին` մարզում հաստատված հայերի և Հայ Եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերվող բարյացակամ և հոգատար վերաբերմունքի համար: Ինչպես հայտնում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը, իր հերթին Ռոստովի նահանգապետը շնորհակալություն հայտնեց հայոց հոգևոր կենտրոն այցելելու հնարավորության և ջերմ ընդունելության համար: Գոլուբևը ներկայացրեց իր այցի արդյունքները և նախանշված համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերություններին: ![]() ![]() Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |