Աղանդների դեմ պայքարողներն ահազանգում են. Հայաստանում ավելի քան 100 հազար մարդ այս կամ այն աղանդի անդամ է10 նոյեմբերի 2010 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գոյություն ունի մասնագետների, փորձագետների պակաս աղանդավորության հոգեբանության և աստվածաբանության ոլորտում, որոնք կարող են պայքարել աղանդների տարածման դեմ: Այդ մասին նոյեմբերի 10-ին «Աղանդները հետխորհրդային տարածքում. սպառնալիքի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգման կենտրոնի ղեկավար» ՀԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքերով, Հայաստանում աղանդների արագ աճը պայմանավորված է նրանով, որ չկան կենտրոններ, որոնք կարող են մարդկանց հավաստի տեղեկատվություն տրամադրել կրոնի, աստվածաբանության և աղանդավորության մասին: «Այսօր մեր կազմակերպությունից բացի երկրում չկան այդ խնդրով զբավող այլ կազմակերպություններ»,- ասել է նա: Նա նշել է, որ Երևանի գրախանութներում կարելի է գտնել հսկայական քանակությամբ աղանդավորական գրականություն, սակայն բացակայում է հակաաղանդավորական գրականությունը: «Հայաստանում պետական մակարդակով աղանդների դեմ պայքար չկա, բայց դա անհրաժեշտ է»,- ասել է Ամարյանը: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի ավելի քան 100 հազար բնակիչ հարում է այս կամ այն աղանդին: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |