Բրիտանական խորհուրդը մտադիր է կապեր հաստատել հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների միջև![]() 12 նոյեմբերի 2010 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-12-ին Բրիտանական խորհուրդը սկսում է «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» երկամյա ծրագիրը: Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել Բրիտանական խորհրդում, Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում և Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին կստեղծեն 20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու, որը կցուցադրվի Հայաստանում եւ ծրագրին մասնակից եվրոպական 5 երկրում: Հայաստանում եւ Եվրոպայում ցուցադրվելուց հետո Բրիտանական խորհուրդը հավաքածուն կնվիրի հայաստանյան թանգարաններից մեկին: Հայ նկարիչ-մոդելավորողները եւ նրանց գործընկերները Եվրամիության երկրներից կստեղծագործեն միասին եւ փոխադարձ այցելությունների ընթացքում կծանոթանան միմյանց մշակույթներին` իրենց տպավորություններն ու խոհերն արտացոլելով սեփական աշխատանքներում: Ծրագրի նպատակն է հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների միջեւ մասնագիտական կապերի հաստատումը, գիտելիքների եւ փորձի փոխանակումն ու համատեղ արտադրանքի ստեղծման խրախուսումը: Մինչ հավաքածուի ստեղծումը հայ եւ արտերկրի 10 նկարիչ-մոդելավորող փոխայցելության միջոցով կծանոթանան միմյանց մշակույթներին, կբացահայտեն ազգային տարազների ստեղծման պատմությունն ու ավանդույթները: Այցերից հետո նրանք ձեռնամուխ կլինեն հավաքածուի ստեղծման աշխատանքներին: Բրիտանական խորհուրդը ծրագիրն իրականացնում է Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնի հետ համատեղ: Միջազգային այս կազմակերպությունները հանդիսանում են Ազգային մշակույթների եվրամիության ինստիտուտների (European Union National Institutes for Culture -EUNIC) անդամ: “Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” ծրագիրը մեր երկրում միջազգային այդ կազմակերպությունների առաջին համատեղ նախաձեռնությունն է: Ծրագիրը համաֆինանսավորում է Եվրամիությունը: Հայաստանյան գործընկերն է Հայկական նորաձեւության խորհուրդը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |