Ո՞վ է Հայաստանում փող աշխատում էմոների և գոթերի վրա

Ո՞վ է Հայաստանում փող աշխատում էմոների և գոթերի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտամունքային ոչ ֆորմալ խմբավորումների ետևում մեծահասակ մարդիկ են կանգնած, որոնք բիզնես են անում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, այդ խմբերի գործունեությունը մանրակրկիտ կերպով ծրագրված է նրանց առաջնորդների կողմից, որոնք, ի տարբերություն այդ նույն միավորումների անդամների, վաղուց արդեն դեռահասներ չեն և հետապնդում են սեփական նպատակներն ու շահերը: «Բոլոր այդ խմբավորումները ստեղծում են մարդիկ, որոնք իրենց շահն ունեն, այդ թվում, նաև նյութական, այդ խմբավորումների ստեղծումից»,-ասել է փորձագետը:

Հիշեցնենք, որ ոչ ֆորմալ երիտասարդական ենթամշակույթները սկսել են տարածվել նաև Հայաստանում՝ մայրաքաղաքից հասնելով նույնիսկ մարզեր: Մեր երկրում առավել տարածում է գտել էմոների ու գոթերի շարժումը, գոյություն ունեն նաև սատանիստներ, սակայն նրանց ավելի շուտ կարելի է աղանդի դասել:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---