Արթուր Բաղդասարյան. Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում

Արթուր Բաղդասարյան. Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - «Մենք ցանկանում ենք, որպեսզի Աստանայում ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթաժողովում կոնկրետ որոշումներ ընդունվեն: Հայաստանի համար առանցքային են հանդիսանում երեք կետեր` Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նրա իշխանությունների անմիջական կապը Երևանի հետ և այնտեղ բնակվող հայերի անվտանգությունը: Մենք հակամարտության խաղաղ կարգավորում ենք ցանկանում և անընդունելի ենք համարում Բաքվի կողմից ագրեսիվ հռետորականությունն ու սպառնալիքները: Մենք ուրախ ենք, որ Լեհաստանն այդ հարցում մեր դիրքորոշումն է բռնել»,- լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստանը չի համաձայնի, որպեսզի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինի` ավելացնելով, որ մի շարք պետությունների կողմից ԼՂՀ անկախության ճանաչման շանսեր կան:

-

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---