Հեռուստամարաթոն 2010-ին ընդառաջ Բուենոս Այրեսում կազմակերպվեց հեռախոսամարաթոն15 նոյեմբերի 2010 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Հեռուստամարաթոն 2010-ին ընդառաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինը նոյեմբերի 11-ին եւ 12-ին Բուենոս Այրեսում կազմակերպեց հեռախոսամարաթոն:Կամավորները` մեծամասամբ տեղի հայկական դպրոցի աշակերտներ, զանգահարում էին համայնքի հայ ընտանիքներին եւ առաջարկում իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանում ու Արցախում Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին: Իրենց կոչերով հայ ընտանիքներին քաջալերում էին Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հիմնադրամի Բուենոս Այրեսի տեղական մարմնի ատենապետ Խորխե Մյուրեքյանը, հոգեւորականներ, համայնքի այլ հեղինակավոր անձինք: Նվիրատվությունների ընդունումը Հիմնադրամի տեղական մարմինը կշարունակի մինչեւ նոյեմբերի 25-ին կայանալիք Հեռուստամարաթոն 2010-ը, որի ընթացքում կհայտարարվեն բազմաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները: Հիշեցնենք, որ 2010-ի սեպտեմբերին Հիմնադրամը Կորդոբա քաղաքում բացեց իր երկրորդ տեղական մարմինն Արգենտինայում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա |